Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Էդ դատապարտված երկրում մենք անմոռանալի մանկություն, պատանեկություն ու երիտասարդություն ենք ապրել

Էդ դատապարտված երկրում մենք անմոռանալի մանկություն, պատանեկություն ու երիտասարդություն ենք ապրել
14.05.2025 | 16:11

Մենք մեղավոր չենք, որ մեր կյանքի լավագույն տարիները համընկան էն դարաշրջանի հետ, որը պատմության մեջ մտել ա որպես չարի կայսրության լճացման ու կործանման տարիներ։ Մենք մեղավոր չենք, որ մանկությունն ու երիտասարդությունն անգամ բռնության մեջ են անմոռանալի կյանք ու ջերմություն հյուսում։

Երբ մեր սերունդը հիշում ա էն տարիները, կողքից երևի նմանվում ա մեկին, որը թաքուն գուրգուրում ա իրեն կյանք տված հրեշին։ Բայց մենք հրեշին չենք գուրգուրում, այլ մեզ՝ երջանիկ մեզ։ Մենք կիսաձայն ապրած կյանքը չենք կարոտում, այլ մեր ներքին ազատությունը, որի նմանն ամենաազատ երկրների ազատ քաղաքացիներն անգամ չունեն, որովհետև չգիտեն, թե դա ինչ ա։ Մենք մեր կյանքի ջերմությունն ենք կարոտում՝ հարազատ ջերմությունը, որը ոչ թե բաքսիից էր ծնվում, այլ իրար ամուր հպվելուց, հոգևորն ենք կարոտում, որը ոչ թե հոգևորականներից էինք ստանում, այլ մեր ծնողներից, ընկերներից, դպրոցից, գրքերից, բարին ենք կարոտում, որն առատորեն ծնվում էր չարի կայսրության հպատակների հոգիներում, մարդկայնությունն ենք կարոտում, որը մեր օրերում շատ դժվար բացատրելի հատկանիշ ա։

Հա, երկիրը, որում մենք ծնվել ու ապրում էինք, ապագա չուներ, դատապարտված էր, բայց էդ դատապարտված, դաժան երկրում մենք անմոռանալի մանկություն, պատանեկություն ու երիտասարդություն ենք ապրել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8941

Մեկնաբանություններ